Գերմանիայի արևելքում 30 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է փախստականների ավտոբուսի վրա` խոչընդոտելով նրա մուտքը տեղակայման վայր, մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Լեյպցիգում ոստիկանության պաշտպանության օպերատիվ կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ կենտրոնի ներկայացուցչի, անհայտ անձանց խումբն արգելափակել է փախստականների ավտոբուսը Յաիսդորֆ բնակավայրի մոտ: Տրանսպորտային միջոցը քարկոծել են, պատուհաններից մեկը` կոտրել: Ավտոբուսի վարորդը ոտքի վնասվածք է ստացել:
Հարձակման հետևանքով փախստականներին տեղափոխել են փախստականների ընդունման մեկ այլ կետ: Ավտոբուսի վրա հարձակման փաստով կառուցվել է գործ իրավակարգը խախտելու մասին:
Գերմանիան, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ երկրների, գրավիչ է փախստականների համար սոցիալական համակարգի և ֆինանսական հնարավորությունների առավելության առումով:
Գրեթե 1 միլիոն` 965 հազար մարդ Գերմանիայում ստացել է փախստականի կարգավիճակ կամ սպասում է կարգավիճակի հաստատման: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը` ներկայացնելով նոյեմբերի վերջի տվյալները: Սա նշանակում է, որ 2015-ի ավարտից 3 շաբաթ առաջ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 4 անգամ: Ամբողջ 2014-ի ընթացքում Եվրոպա է ներգաղթել 280 հազար մարդ: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո:
Գերմանիան 2015-ի սեպտեմբերին վերականգնեց սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը որոշումը պայմանավորել է փախստականների աննախադեպ հոսքով:






