ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է ռազմական ոլորտում համագործակցության ակտիվացման մի շարք փաստաթղթեր: Մոսկվայում ավարտված 43-րդ խորհրդի նիստում ընդունված փաստաթղթերը նպատակաուղղված են ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ընդհանուր շահերի եւ համատեղ միջոցների իրականացմանը: Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել մինչեւ 2010 թվականը ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգին: Նրանք ընդգծել են, որ «ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովումը պահանջում է ռազմական համագործակցության հետագա կատարելագործում եւ ռազմական ինտեգրման զարգացում»: Պաշտպանության նախարարները քննարկել են Համագործակցության պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի եւ ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգման կոմիտեի ստեղծման հարցը: Ընդունվել է նաեւ ԱՊՀ պետությունների եւ զինված ուժերի կառավարման մարմինների ռազմական համագործակցության համակարգման, դրանց գլխավոր շտաբերի միջ- տեղեկատվական փոխանակման ապահովման շտաբի փոխգործակցության կազմակերպման առնչությամբ որոշում: Մեծ ուշադրություն է հատկացվել նաեւ ֆինանսական ապահովման հարցին, որի առնչությամբ Նախարարների խորհուրդն ընդունել է մի քանի որոշում, ինչպես նաեւ հաստատել 2003 թ. կայանալիք հերթական նիստի նախնական օրակարգը: