AM
18 Դեկտեմբեր 2015 - 14:30 AMT

Ամանորին ընդառաջ գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամեն օր

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-29-ը կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում, դրանց մասնակցում են տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին գյուղնախարարությունն անվճար տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում: