AM
20 November 2002 - 18:02 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Թուրքիան առայժմ պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը: Այդ մասին գերմանական «Tagesspiegel» թերթին հայտարարել է Եվրամիության ընդլայնման համար պատասխանատու Գյունտեր Վերհոյգենը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վերհոյգենն ընդսմին նշել է, որ երեք տարի առաջ Հելսինկիի գագաթնաժողովում սահմանված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պայմանները չեն փոխվել: Մասնավորապես, կազմակերպությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է հասնի ԵՄ չափանիշներին` ինչպես իրավական, այնպես էլ ժողովրդավարական առումով: Վերհոյգենը հայտնել է, որ ԵՄ պաշտոնատար անձինք առայժմ որոշակի վճիռ չեն կայացրել կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքերով` Եվրամիությունում նախագահող Դանիայի նախագահը պաշտպանել է Եվրահանձնաժողովի որոշումը, որի համաձայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերջնական ժամկետները չեն սահմանվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի հասել կազմակերպության քաղաքական չափանիշներին: «Եվրամիությանն անդամկցելու հեռանկարը պարտադրում է Թուրքիային իրականացնել երկրում բարեփոխումներ»,- ընդգծել է Գյունտեր Վերհոյգենը: