Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 11,8%` կրճատվելով 20,7% -ով (կազմելով $678 մլն) նախորդ տարվա 3 եռամսյակների համեմատ, հայտնում է Turan գործակալությունը:
«Հիմնական արտասահմանյան ներդրումներն, ըստ երկրի վճարային բալանսի հաշվետվության, արվել են նավթի և գազի ոլորտներում: Դրանց համախառն ծավալը կազմել է $5,8 մլրդ, հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկը: Նավթի գինը համաշխարհային շուկայում $37 էլ պակաս է:
ВР-Azerbaijan-ի նավթի ինքնարժեքն ափամերձ տերմինալում կազմում է մոտ 6 դոլար 1 բարելի դիմաց: 1 բարել նավթի առաքումը Ջեյհան` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով կազմում է մոտ 7 դոլար 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի Պետական նավթային SOCAR ընկերության արդյունահանած նավթի ինքնարժեքին, ապա 2015-ի հունվարի 1-ի դրությամբ 1 տոննա նավթի արդյունահանման համար պահանջվում էր մոտ 91,63 մանաթ` բարելնելով դա կազմում է $16:
SOCAR-ը նավթն առաքում է հիմնականում նավթամշակման գործարաններ, և մոտ 1 մլն տոննան արտահանում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, որտեղ 1 բարելի համար պահանջվող տրանսպորտային ծախսերը չեն գերազանցում $3,5:
2014-ին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41,9 մլն տոննա, գազինը` 29 մլրդ 615,3 մլն խմ: Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները:






