Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թարմացրել է 2004 թ. հուլիսին արձանագրված նվազագույն ցուցանիշը` նվազելով մինչև $36,2 մեկ բարելի դիմաց:
Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ավելի ուշ Brent-ը մի փոքր աճ գրանցեց` Մոսկվայի ժամանակով 08:17-ին այն սակարկվում էր 1 բարելի դիմաց $36,22 մակարդակում:
Օրվա ընթացքում Brent տեսակի նավթի այսպիսի ցածր գին վերջին անգամ գրանցվել էր 2004-ի հուլիսի 13-ին, երբ մեկ բարելի համար տալիս էին $36,88:
«Նավթի գնի նոր անկումը կապում են 1975 թ. ի վեր գործող ամերիկյան նավթի արտահանման արգելքը չեղարկելու ԱՄՆ որոշման հետ: Էմբարգոյի չեղարկմանը ձգտում էին հանրապետականներն ու նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ հարկավոր է զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները:






