Դեկտեմբերի 25, 26, 27-ին Կոնվերս բանկի բոլոր քարտապանները կարող են օգտվել տարվա ամենամեծ CashBack-ից «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի բոլոր խանութներում: CashBack ծրագրի շրջանակում Բանկի հաճախորդները կստանան գումարի հետվերադարձ 20%-ի չափով` 3 օրվա ընթացքում կատարած բոլոր գործարքների դիմաց:
2012 թվականին Մոլը բացեց իր դռները այցելուների առջև, իր տանիքի տակ համախմբելով 100-ից ավելի բրենդային խանութներ, կենցաղային տեխնիկայի խանութ, հիպերմարկետ, սրճարաններ, կինոթատրոն և այլ ծառայություններ:
Կոնվերս բանկի բոլոր քարտապանները՝ հուլիս ամսից սկսած, յուրաքանչյուր ուրբաթ օգտվում են CashBack-ից Carrefour հիպերմակետում: CashBack ծրագրեր են իրականացվել Երևան Մոլի խանութներում, Հայաստանի և Արցախի սրճարաններում ու ռեստորաններում: Սինեմա Սթար կինոթատրոնում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը՝ամեն երեքշաբթի, Բանկի քարտապանները ստացել են 50% CashBack վճարված յուրաքանչյուր տոմսի գնի դիմաց:
*Ակցիան գործում է «Դալմա Գարդեն Մոլ»-ի բոլոր խանութներում, բացառությամբ ծառայություն մատուցող կազմակերպությունների, սուպերմարկետների և սննդի կետերի:
**Յուրաքանչյուր հաճախորդի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի չափը ակցիայի 3 օրվա համար չի կարող գերազանցել 20.000 դրամը:
***Գումարի հետ վերադարձը իրականացվելու է մինչև 2016-ի հունվարի 15-ը:






