AM
23 Դեկտեմբեր 2015 - 13:16 AMT

Իրաքյան զորքերը դուրս են մղում ԻՊ գրոհայիններին Ռամադիի կենտրոնից

Իրաքյան զորքերն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադի քաղաքի կենտրոնական թաղամասերից մի քանիսը: ԻՊ-ն քաղաքը գրավել է մայիսին: Ըստ իրաքցի զինվորականների, քաղաքում ԻՊ մոտ 350-500 գրոհային կա, այդ թվում մահապարտներ:

Իրաքյան զորքերը տեղի աշխարհազորի և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ արդեն երկրորդ օրն է մարտեր է մղում Ռամադիում: Քաղաքի գրոհը պատրաստվել է մի քանի ամիս` մեկուսացվել են գրոհայինների մատակարարման ուղիները, իսկ բնակիչներին խնդրել են հեռանալ քաղաքից:

Այժմ զորքերը մարտեր են մղում քաղաքի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համար: Նրանց դիմադրում են մահապարտներն ու դիպուկահարները:

Քաղաքում կան նաև տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք: Հաղորդագրություններ են հայտնվում, որ «Իսլամական պետության» գրոհայինները նրանցից խմբեր են կազմում անհայտ նպատակով:

Ինչպես BBC-ի հետ զրույցում հայտնել է Անբար գավառի ղեկավարը, Իրաքի իշխանությունները մտադիր են ազատագրել քաղաքը մինչև շաբավթա վերջը: Արևմտյան երկրների կոալիցիայի ներկայացուցիչն իր կողմից հայտարարել է, որ ճակատամարտը քաղաքի համար կարող է ձգձգվել:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: