AM
23 Դեկտեմբեր 2015 - 16:38 AMT

Վրաստանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռիա Նոսոստի գործակալության հաղորդմամբ, համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում:

Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը: Վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել արտգործնախարարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականին հետևում է կառավարության բոլոր անդամների լիազորությունների դադարումը, և նրանք դառնում են ժամանակավոր պաշտոնակատար: Վրաստանի նախագահը յոթ օրվա ընթացքում պիտի ներկայացնի խորհրդարանին մեծամասնության հետ համաձայնեցված վարչապետի թեկնածուին, որն, իր հերթին, պիտի ներկայացնի կառավարության նոր անդամներին: