AM
7 Հունվար 2016 - 14:05 AMT

Իրանն արգելում է ապրանքների ներմուծումը Սաուդյան Արաբիայից

Իրանը պատժամիջոցներ է սահմանում Սաուդյան Արաբիայից ներմուծվող մթերքների նկատմամբ: Այդ մասին ասված է Իրանի պետական Press TV հեռուստաընկերության թվիթերյան միկրոբլոգում, gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Իրանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խզումից հետո արգելում է ցանկացած մթերքի ներմուծում»,-ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել:

Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

Կարդացեք նաև՝ Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենում իր դեսպանատան վրա ավիահարձակման մեջ