AM
9 Հունվար 2016 - 12:06 AMT

Նոր հարձակում Կահիրեում. 2 զինվորական է սպանվել

2 եգիպտացի զինվորական է սպանվել Կահիրեի արվարձան Գիզայում անհայտ անձանց հարձակման հետևանքով, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Զոհվածներից մեկը զինվոր է, մյուսը ոստիկանության սպա, հայտնում է Gazeta,ru-ն:

Նախօրեին 3 զինյալ կրակոցներ էր արձակել Խուրգադայում՝ Bella Vista Resort հյուրանոցից ոչ հեռու: Ըստ նախնական տեղեկությունների, տուժել է 3 օտարերկրացի զբոսաշրջիկ, որից 2-ն Ավստրիայից, 1-ը՝ Շվեդիայից: Հարձակվողները սպանվել են: Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունում միջադեպը կապել են կողոպուտի հետ: Վիրավորված զբոսաշրջիկների վնասվածքները ծանր չեն, նրանք կայուն վիճակում են: