Թուրքիայի անվտանգության ուժերը 2016-ի հունվարի սկզբին սպանել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) առնվազն 32 զինյալի:
Պաշտոնական տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի կեսից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում արգելված խմբավորման 448 անդամ է սպանվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:






