AM
19 November 2002 - 14:34 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Ռուսաստանի հարավում հայկական եկեղեցիների ակտիվ շինարարություն է գնում: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, Սլավյանսկ- նա-Կուբանի քաղաքում օրերս տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին տեղի հայերի համար կդառնա ոչ միայն հոգեւոր, այլեւ մշակութային եւ լուսավորչական կենտրոն: Նրան է հատկացված նաեւ ազգամիջյան բարդ իրավիճակներում խաղաղարարի դերը Կրասնադարի մարզում: Վերջերս օծվել են նաեւ հայկական եկեղեցիներ Պյատիգորսկ քաղաքում (Ստավրոպոլի երկրամաս), Մայկոպ քաղաքում (Ադիգեյի Հանրապետություն): Իսկ տարվա վերջին կօծվի Կուբանի Տուապսեի շրջանի Տենչինկա գյուղի եկեղեցին: Ներկայումս շինարարական աշխատանքներ են գնում Նովոռոսիյսկ եւ Ստավրոպոլ քաղաքներում, ինչպես նաեւ Դաղստանում, որտեղ հայկական եկեղեցի է կառուցվում Կիզլյար քաղաքում: Իսկ Դերբենտում սկսվել է դեռեւս IV դարում հիմնված եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շուտով կօծվի Սոչիում հայկական եկեղեցու համար հատկացված հողատարծքը եւ կսկսվի Բուդյոնովսկում նոր հայկական եկեղեցու շինարարությունը (Ստավրոպոլի երկրամաս):