AM
15 Հունվար 2016 - 07:30 AMT

Ջեբ Բուշը հորդորել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն պետք է վերականգնի պատժամիջոցներն Իրանի դեմ, վերականգնի իր ռազմական հզորությունը և Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխի: Հեռուստաբանավեճի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:

«Ջեբ Բուշ նախագահի դեպքում մենք կվերականգնենք մեր ռազմական հզորությունը»,-ասել է նա Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ:

Բուշը նշել է, որ ամերիկյան զինված ուժերի սպառազինումը հեռու է արդիական լինելուց: «Մեր ինքնաթիռներն օդաչուներից մեծ են տարիքով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանցից շատերը մի քանի տասնամյակ առաջ են ստեղծվել: «Մենք զիջում ենք Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին նաև այլ երկրներին, որոնք մեզ այնպես չեն ընկալում, ինչպես կցանկանայինք: Մենք պետք է վերականգնենք մեր ռազմական հզորությունը»,-ասել է Բուշը:

Նախկին նահանգապետը կողմ է արտահայտվել «Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսմանը»: «Իրանն արդեն խախտել է միջուկային համաձայնագիրը՝ հրթիռներ փորձարկելով»,-ասել է Բուշը:

Բուշն «անհրաժեշտ է համարել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել Թել Ավիվից: Ըստ նրա, «դա լուրջ ազդանշան կլինի խաղի մեջ կրկին մտնելու մասին», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուն նաև կարևորել է «արաբական երկրների դեպքում խաղի մեջ կրկին մտնելը»: «Գործող նախագահը, նախկին պետքարտուղր Հիլարի Քլինթոնն ու նրա հետնորդ Ջոն Քերին այնպես արեցին, որ հաջոդր նխագահի համար շատ դժվար է լիենլու որոշումներ կայանցելը: Բայց պետք է դա անենք»,-ասել է Բուշը: Ըստ նրա, դա անհրաժեշտ է «վերականգնելու համար անվտանգությանը միտված կարգը», հայտնում է ՌԻԱ Նովոստի գորխակալությունը:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016-ի նոյեմբերի 8-ին:ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ըստ Սահմանադրության այլևս իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը: