AM
19 November 2002 - 14:33 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՅԱԿԻՍ ՅԱՇԱՐԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրում իշխանության գլուխ եկած «Արդարության եւ զարգացման» կուսակցության փոխնախագահ Յակիս Յաշարը: Նշենք, որ հատկապես Յակիս Յաշարն ընտրություններից հետո հայտարարեց, որ «Արդարության եւ զարգացման» կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին եւ մտադիր է նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում: