AM
18 Հունվար 2016 - 10:51 AMT

Սիրիայից արձակված արկերը պայթել են թուրքական դպրոցի բակում. Կան վիրավորներ

Թուրքական Քիլիս նահանգի դպրոցներից մեկի մոտ երեք արկ է պայթել, հավանաբար, Սիրիայից արձակված, որի հետևանքով 4 մարդ է տուժել, հայտարարել է Քիլիսի քաղաքապետ Հասան Քարան:

Դեպքի վայր «շտապ օգնության» բազմաթիվ մեքենաներ և ոստիկանություն է ուղարկվել: Դպրոցի շենքը վնասվել է:

«Այսօր առավոտյան 2 արկ է պայթել` մեկը դպրոցի բակում, մյուսը քիչ ավելի հեռու, որտեղ շինություններ չկան: Հնարավոր է, արկերն ավելի շատ են եղել, հավանաբար արձակվել են Սիրիայից»,-հայտարարել է քաղաքապետը NTV հեռուստաալիքի եթերում:

Նա ասել է, որ 4 մարդ է տուժել, աշակերտները տարհանվել են, տարհանվում են նաև շրջակա մյուս դպրոցների աշակերտները:

Քարան չի հաստատել այլ լրատվամիջոցների հաղորդագրությունները 2 զոհի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նույն օրը Թուրքիայի Շըրնաք նահանգում գիշերը ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով ոստիկանական զրահապատ մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան: