2015-ին Թուրքիայում յուրաքանչյուր օր 4 մարդ է սպանվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015-ին այդ երկրում սպանվել է 1.542 մարդ: Համեմատության համար՝ 2014-ին սպանվածների թիվը կազմում էր 1.433:
Հանցագործությունների թիվն աճել է հատկապես խիտ բնակեցված վայրերում, իսկ համեմատաբար քիչ բնակեցված գավառներում ու շրջաններում՝ նվազել, Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ամենաշատը մեծացել է ընտանեկան բռնությունների հաճախականությունը, իսկ դրանց հետևանքով մեծ մասամբ տուժել են կանայք: Ըստ աղբյուրի՝ 2015-ին Թուրքիայում սպանվել է 369 կին, որոնցից 267-ը՝ ընտանեկան բռնությունների հետևանքով:
Կանանց մեծ մասը սպանվել է առաջին աստիճանի ազգականի (ամուսին, հայր, որդի, եղբայր) կողմից, իսկ մյուսները՝ ընկերոջ, ամուսնու, նշանածի կամ նախկին ընկերոջ: Սպանված կանանցից 27-ը գտնվելիս է եղել պետության պաշտպանության ներքո: Սպանվածներից 193-ը պատկանել են 18-ից ցածր տարիքային խմբին:
Սպանությունների 67%-ը կատարվել է հրազենի միջոցով: Հաճախականության առումով երկրորդ տեղում են կտրող-ծակող գործիքներով, այնուհետև՝ բութ գործիքներով կատարված սպանությունները:
Թուրքիայում քրեական հետաքննության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, դեդեկտորների, անվտանգության տեսախցիկների օգտագործման շնորհիվ հանցագործությունների բացահայտման արագությունը և որակը մեծացել է: Այսպես, 2015-ին տեղի ուենցած սպանությունների 64%-ը բացահայտվել է, 6%-ի դեպքում հանցագործներն անհայտ են մնացել:






