Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել CNN Turk հեռուստաալիքի լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի և պրոդյուսերի դեմ: Նրանց մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղըլիչդարօղլուի ասած խոսքերը մեջբերելու համար, հայտոնւմ է «Վզգլյադը»:
Հունվարի 16-ին Քեմալ Ղըլիչդարօղլուն իր կուսակցության համագումարում Թուրքիայի նախագահին անվանել է «բռնապետի ծաղրանկար», ինչպես նաև մեղադրել է նրան կոռուպցիային նպաստելու մեջ:
CNN Turk-ի աշխատակիցների դեմ հետաքննություն է սկսվել, քանի որ Էրդողանին հասցեագրված խոսքերը հնչել են նորությունների թողարկման ժամանակ:
Ըստ ԶԼՄ-ների, ավելի քան 250 մարդ է կանգնել թուրքական դատարանի առջև Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Հունվարին Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակընջին դատապարտվել է 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական ժեստի համար: Հունվարի սկզբին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրեց նախագահ Էրդողանին փոխհատուցել Ղըլիչդարօղլուին «ոսկե զուգարանակոնքի» մասին գործով կրած ծախսերը:
Դեկտեմբերին 17-ամյա մի պատանի ձերբակալվեց Թեքիրդաղ գավառում Էրդողանին Facebook.-ում վիրավորելու համար:
Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում լրագրողների, իշխանությունները տասնայկ հայցեր են ներկայացրել պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով: Ըստ օրենքի նախագահին հրապարակավ վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ 1-4 տարվա ազատազրկում:






