ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր պաշտոնակից` Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռահիմփուրի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, ասվում է ԱԳՆ ՌԴ հաղորդագրության մեջ:
«Տեղի է ունեցել կարծքիների փոխանակում տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում: «Եթե դեպի հետ նայենք, ապա կտեսնենք, որ Իրանն ամենածանր ժամանակներում աշխատել է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների հանգուցալուծմանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանն այսօր էլ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է Անսարին:






