Եվրոպայի եւ հայ փորձագետները համակարծիք են այն հարցում, որ մահապատիժը, որպես բացառիկ պատժաչափ, պետք է հանվի Հայաստանի Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի ներքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ ՔՕ վերափոխումներով զբաղվող հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Միքայել Գրիգորյանը: Բացառիկ դեպքերում մահապատժի կիրառման նպատակահարմարության կապակցությամբ Գրիգորյանը նշեց, որ այդ հարցը քննարկելիս նկատի է առնվել նախկին ԽՍՀՄ օրենսդրական փորձը, երբ սկզբում մահապատիժը նախատեսվում էր միայն 6 ծանրագույն հանցագործությունների դեպքում, իսկ այնուհետեւ մետաստազի նման տարածվեց ՔՕ շատ հոդվածների վրա: