Թուրքիայի իշխանությունները, փոքր բացառություններով, հիմնականում հրաժարվում են ձերբակալել և արտահանձնել Թուրքիայով Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա ուղևորվող ՌԴ քաղաքացիներին, որոնց նպատակը ծայրահեղական խմբավորումներին անդամակցելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալական «Լիմես» հանդեսին տված հարցազրույցում: Լավրովը հավելել է, որ Մոսկվան չի մոռանա Թուրքիայի այդ աջակցությունն ահաբեկիչներին:
«Ռուսաստանը բազմիցս է մտահոգություն հայտնել Թուրքիայում ահագնացող ահաբեկչական սպառնալիքի և դրա դեմ պայքարում թուրքական իշխանությունների մերժողական կեցվածքի վերաբերյալ»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի համար ահաբեկչության դեմ պայքարը սկզբունքային հարց է: Նա նաշել է նաև, որ ռուսական ՍՈւ-24-ի խոցումից հետո բոլորի համար պարզ դարձավ ճշմարտությունը:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել:
«Պետք է հստակեցենել` կամ մենք դեմ ենք ահաբեկչությանը և միասին պայքարում ենք այդ չարիքի դեմ, կամ ոմանց համար Վիեննայում Սիրիային աջակցության միջկառավարական խմբի 2 նիստում ընդունված հայտարարությունները, կամ` քողարկում Սիրիայում շահադիտական աշխարհաքաղաքական նպատակների և ահաբեկիչների հետ գաղտնի կապերի համար` այդ թվում գողացած նավթի առաքումների և պատմական արժեքների թալանի»,-ասել է Լավրովը:
Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ ԱԽ համապատախասն բանաձևերի կատարումը բոլոր երկրների համար:
Մինչդեռ հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»:






