ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:
«Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիները և ռուսները չստիպեն նրան անել այն, ինչ խոստացել են, ապա միջազգային հանրության անդամները, անկասկած, չեն նստելու հիմարի նման ու պարզապես հետևեն այդ ամենին»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը,Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:
Քերին ընդգծել է, որ հրադադարի պլանի խափանման դեպքում Սիրիայում հնարավոր է՝ «լրացուցիչ ցամաքային զորք» հայտնվի։
Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։
Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։
Կարդացեք նաև՝ Չավուշօղլու. Չենք բացառում, որ կմասնակցենք Սիրիայում ցամաքային գործողությանը






