AM
18 January 2007 - 10:24 AMT

UEFA EURO 2008. Գերմանիայում կորոշեն, թե որտեղ են հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները

Հունվարի 25-26-ին Դյուսելդորֆում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, քննարկելու համար ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերի անցկացման մանրամասները: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել ադրբեջանական թիմի հետ խաղը իր դաշտում: Սակայն, Ադրբեջանը պնդում է, որ խաղերը անցնեն չեզոք դաշտում: Նշենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մտնում են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «Ա» խմբի մեջ Ֆինլանդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի եւ Ղազախստանի թիմերի հետ: