Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, թե փետրվարի 18-ին Իրան կուղարկվեն զենիթահրթիռային համակարգեր: Նրա խոսքով՝ Իրանը դեռևս չի վճարել այդ խմբաքանակի համար:
«Դա հիմարություն է: Առաջին խմբաքանակի ուղարկումը չի կարող կայանալ թերևս այն պատճառով, որ փետրվարի 16-ի դրությամբ իրանական կողմը չի վճարել դրա գումարը, որը նշված է պայմանագրում»,- նշել է ռուսական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան, Վեդոմոստիին հղումով գրում է Tert.am-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ C-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Ռուսաստանից Իրան կուղարկվի։ Այդ մասին հայտնել էր Իրանի զինված ուժերի գերագույն շտաբի ղեկավարի տեղակալ Մուստաֆա Այզադին։
Ենթադրվել էր, որ ռուսական բեռն Իրան կուղարկվի Կասպից ծովով` Աստրախանի նավահանգիստներից մեկից:






