Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը պետք է դիտել միայն «Գործակցություն հանուն խաղաղության» եւ Եվրոատլանտյան գործընկերության ծրագրերի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` այս երկու ծրագրերի շրջանակներում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ բնականոն համագործակցություն է ծավալում: Ընդ որում, նախարարը հակասություններ չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ ռազմական փոխգործակցության ամրապնդման միջեւ: Հակառակը` կարծում է նախարարը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը լրացնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: