AM
22 Փետրվար 2016 - 07:26 AMT

ԶԼՄ-ներ. Բուլղարիան անցանկալի անձ է հայտարարել թուրք դիվանագետին

Բուլղարիան անցանկալի անձ է հայտարարել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Ուգուր Եմիրօղլուին, հայտնում է Focus գործակալությունը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

«Թուրք դիվանագետ Ուգուր Եմիրօղլուն հավատարմագրված էր որպես սոցիալական հարցերով կցորդ, սակայն հիմնակոնւմ զբաղվում էր կրոնական գործունեությամբ»,-ասվում է հոդվածում:

Բացի այդ, թուրք դիվանագետը «ճնշում է գործադրել քաղաքական կուսակցություններից մեկի անդամների վրա, ինչը կոպիտ միջամտություն է Բուլղարիայի ներքաղաքական գործընթացներին»,-գրել է Focus-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

8 մլն բնակչություն ունեցող Բուլղարիայում բնակվում է շուրջ մեկ միլիոն թուրք, կան հազարավոր մահմեդական աղոթատեղիներ: Թուրքերը մոտ 30 պատգամավոր ունեն խորհրդարանում: Նրանք պայքարում են, որ թրքերենը ճանաչվի երկրորդ պետական լեզու: Երկրի հարավում գործում են իսլամիստական ծայրահեղական կազմակերպություններ: