Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ 2015-ի նոյեմբերին գողացված ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են երկրի հարավային Զուբար քաղաքի մոտ, դրանք վնասված չեն, և արտահոսքի վտանգ չկա։
Իրաքի իշխանությունները մտավախություն ունեին, որ այդ խիստ վտանգավոր նյութերը կարող էին հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում և կիրառվել որպես զենք, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
2015-ի նոյեմբերին չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութ են գողացել Իրաքի հարավում գտնվող նավթի վերամշակման գործարանից։






