AM
22 Փետրվար 2016 - 10:02 AMT

Անկարայի ահաբեկչության գործով 21 մարդ է ձերբակալվել

Փետրվարի 21-ին ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 21 մարդ:

Ավելի ուշ, նրանցից 7-ն ազատ են արձակվել՝ փաստերի բացակայությամբ պայմանավորված, Anadolu-ին հղումով գրում է Tert.am-ը։

Փետրվարի 17-ին Անկարայում ԶՈՒ գլխավոր շտաբի հանրակացարանի մոտ պայթյուն էր որոտացել։ Դրա հետևանքով զոհվել էր 28, վիրավորվել՝ 61 մարդ։Պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան։ Զոհերը հիմնականում զինվորականներ են եղել։