AM
24 Փետրվար 2016 - 08:39 AMT

ՀՀ-ն և Չեխիան մտադիր են գործակցել ռազմատեխնիկական ոլորտում

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական գործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությունը ներառված է Կառավարության փետրվարի 25-ի օրակարգում:

Համաձայն որոշման նախագծի՝ կողմերը կհամագործակցեն, մասնավորպես, ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպման ոլորտում, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, շահագործման և տեխնիկական սպասարկման, հետազոտման և մշակման, մասնագետների և տեխնիկական անձնակազմի ուսումնական հաստատություններում պատրաստման և այլ ոլորտներում:

2014թ. սեպտեմբերին Երևանում կայացել է տնտեսական գործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

2010թ. մարտի 26 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական գործակցության մասինհամաձայնագիր է կնքվել: