Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է երկրի հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքով Իրանին միացնելու կարեւորության մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախօրեին տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման նոր հայեցակարգի քննարկման ընթացքում, Շեւարդնաձեն նշել է, որ այդ տրանսպորտային երթուղին կարող է չափազանց կարեւոր լինել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար: Նրա խոսքերով, առաջիկա տարիներին հնարավոր է դեպի Աֆղանստան մարդասիրական եւ ռազմական բեռների հոսքի ավելացում, որոնք կարող են փոխադրվել Վրաստանի տարածքով: Շեւարդնաձեն նշել է, որ Թբիլիսին կարող է նման առաջարկություններ ստանալ Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից, ուստի «անհրաժեշտ է արդեն այժմ սկսել այդ տարբերակի ուսումնասիրումը»: