Ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի ազգային փոխադրողներ «Թուրքական ավիաուղիներ» և «Աէրոֆլոտ» ընկերությունների կողմից իրականացվող չվերթների ու ուղևորների քանակը նվազել է գրեթե 50%-ով:
Տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ուղևորափոխադրումներ կազմակերպող SKY զբոսաշրջային կազմակերպության փոխնախագահ Ֆարուք Յըլմազը, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
«Թուրքական ավիաուղիների» կողմից դեպի Մոսկվա շաբաթական 4 անգամ իրականացվող երկկողմանի չվերթներն այժմ իրականացվում են 3 անգամ:
Ռուսական «Աէրոֆլոտ»-ը երկկողմանի չվերթները շաբաթական 4 անգամից իջեցրել է 2-ի: Իսկ դեպի Անթալիա հայտնի զբոսաշրջային քաղաք իրականացվող չվերթները ռուսական ավիափոխադրողն իրականացնում է շաբաթական ընդհամենը 1 անգամ:






