Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարտի 21-ի դրությամբ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների՝ 2016-ի հունվար-փետրվարին ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 264 մլրդ 261 մլն դրամ՝ 2015-ի հունվար-փետրվարի համեմատությամբ կրճատվելով 1.8%-ով:
Արտահանման ծավալը կազմել է 110 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 190 մլրդ դրամ՝ նվազելով 12.2%-ով:
2015-ի հունվար-փետրվարին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է $162.8 մլն:
ԱՎԾ օպերատիվ տվյալներով՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվարին կրճատվել է 13.8% 2015-ի հունվարի համեմատությամբ՝ կազմելով մոտ $242.4 մլն: 2016-ի հունվարին արտահանումը կազմել է $89.2 մլն՝ աճելով 5.6%-ով 2015-ի նույն ամսվա համեմատ: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 22,2%՝ կազմելով $153.2 մլն:
Այսպիսով, առևտրաշրջանառության բացասական սալդոն 2016-ի հունվարին կազմել է $64 մլն:
2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով: 2015-ին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով:Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։
Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին