Բելգիայում սպանվել է Շառլերուա քաղաքի «Տիանժ» ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցը, գրում է Derniere Heure պարբերականը:
Սպանությունը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան, երբ հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ ահաբեկիչները մտադիր էին գրոհել բելգիական ատոմակայնները:
Առևանգվել է սպանված աշխատակցի կրծքանշան, որը որպես անցագիր էր ծառայում: «Տիանժ» ԱԷԿ-ի անվտանգության ծառայությունն արագ արձագանքել է իր աշխատակցի սպանությանը և հեռացրել է կրծքանշանի վրա գրանցված տվյալները տվյալների բազայից, գրում է ՌԲԿ-ն:
Բելգիացի ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնային ատոմակայանները, ոչ թե հասարակական տրանսպորտը: Ըստ պարբերականի տվյալների, Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է ահաբեկիչներին շտապել և փոխել սկզբնական պլանները: Ըստ պարբերականի, Հալիդ և Բրահիմ Բաքրաուիները, որոնք ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, տեսախցիկ էին տեղադրել ատոմային ծրագրի հետազոտման ու զարգացման ղեկավարի տան դիմաց և հետևում էին նրան:
Ոստիկաններն արված տեսագրությունները հայտնաբերել են 2015-ի դեկտեմբերին հակաահաբեկչական գործողության ժամանակ` կասկածյալներից մեկի բնակարանում: Դրանից հետո ԱԷԿ-ում անվտանգության ուժեղացման համար տեղակայվեցին զինծառայողներ:
Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:
Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչությունների ենթադրյալ մասնակիցներից ևս մեկը






