Եթե առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում հաղթի Կոմունիստական կուսակցության թեկնածուն, ապա նրա առաջին քայլը կդառնա Ռուսաստան-Բելառուս միությանը անդամակցելը: Այդ մասին, հայտարարել է ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: Նրա խոսքերով, կումունիստներն արդեն վաղուց հավաքել են հանրաքվեի համար անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիների մեկ միլիոն ստորագրություն, բայց իշխանությունները համառորեն հրաժարվում են այն անցկացնել: Անդամակցությունը այդ միությանը, գտնում է Սահակյանը, կլուծի Հայաստանի բազում խնդիրները, ամենից առաջ սոցիալ-տնտեսական բնույթի: Մեկնաբանելով Մոսկվայի եւ Մինսկի միջեւ առաջացած լուրջ տարաձայնությունները` նա հայտարարել է, որ նախագահների հայտնած կարծիքները միշտ չեն արտացոլում ժողովրդի կամքը: Որպես դրա ապացույց նա նշել է, որ թեեւ «Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, դեմ է Հայաստանի անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս միությանը, դա չի նշանակում, որ հասարակ քաղաքացիները նույնպես չեն ցանկանում դա»: