AM
8 November 2002 - 17:22 AMT

ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի ընդդիմությունը կանցկացնի հանրահավաք` Հեյդար Ալիեւի հրաժարականի եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով: Այդ մասին որոշումն ընդունվել է 10 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների երեկ կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման մասնակիցները քննադատել են նաեւ իշխանությունների մեղադրանքները «Ենի Մուսավաթ» թերթի նկատմամբ` Հեյդար Ալիեւին եւ նրա որդի Իլհամ Ալիեւին վարկաբեկող փաստեր հրապարակելու կապակցությամբ: «Տասնյակի» առաջնորդները Ադրբեջանի ղեկավարից պահանջել են նաեւ պաշտոնական պարզաբանումներ անել Նյու Յորքի դատարանում Հեյդար եւ Իլհամ Ալիեւների նկատմամբ դատական հայցի առնչությամբ: