Թուրքիան պահանջել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված լուսանկարների ցուցահանադեսից հեռացնել Էրդողանին քննադատող ցուցանմուշը:
Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպել էքուրդ – հայկական ծագմամբ լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, ով 2005թ. հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից:
Ցուցահանդեսում ընդգրկվել է նաև մի պաստառ, որտեղ պատկերված է 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ սպանված Բերքին Էլվանը: Պաստառում տեղ է գտել նաև մի գրություն, որով Էլվանի սպանության համար մեղադրվում է ոստիկաններին համապատասխան հրահանգներ տված Էրդողանը, թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կյաքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ժնևի քաղաքային խորհուրդը նշել է, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 1-ը: «Լուսանկարների ցուցադրությունը խոսքի ազատության դրսևորումներից մեկն է և ի ցույց է դնում այն փաստը, որ Ժնևը մարդու իրավունքների մայրաքաղաքն է», – ասված է հայտարարությունում:
Իսկ ցուցահանդեսի հեղինակ Սյոնմեզը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը բոլորովին զարմացած չէ Թուրքիայի այս պահանջից. «Թուրքիան կրակել է սեփական ոտքին»:






