AM
4 Մայիս 2016 - 11:27 AMT

ՊԵԿ-ը 2016-ի 4 ամսում ավելացրել է եկամուտը 5 մլրդ դրամով

2016-ի հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով:

2016-ի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ 2015-ի մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016-ի հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ:

Մասնավորապես՝ 2016-ի առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ: