Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման մոտ 230կմ երկարությամբ գծի վերակառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Գիծը հնարավորություն կտա կապել էներգահամակարգի երկու կարևոր արտադրող կայանը՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը:
Նոր գծի կառուցումը նպատակ ունի ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կկրճատվի անջատումների քանակը: Պայմաններ կստեղծվեն այդ հատվածում կորուստների կրճատման համար։ Դրանք 1.6-ից կհասնեն 0.7 տոկոսի։
Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով կապալառուի հետ կնքված պայմանագրերի արդյունքներով տնտեսված միջոցների շրջանակում՝ մոտ 6,5 մլն դոլար, նախատեսվում է վերակառուցել նաև մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած՝ 1962թ.։






