Չորս մարդ է տուժել Ստամբուլի Մալտեպե թաղամասում` Անկարան Ստամբուլին կապող մայրուղու էստակադայի տակ տեղի ունեցած պայթյունից: Դեռ հայտնի չէ, թե ով է պայթյունի հեղինակը, հայտնում է ՌԲԿ-ն NTV-ի վրա հղումով:
Ռումբը եղել է փաթեթում, որը թողել են պատահարի վայրում:Ինչպես գրում է Reuters-ը, տուժածները վիրավորվել են մետաղյա բեկորներով: Նրանց վիճակի մասին տեղեկություննեչ չկան: Պայթյունի հետևանքով նաև մի քանի ավտոմեքենա է տուժել:
Մայրուղին, որի հարևանությամբ տեղի է ունեցել պայթյունը, ժամանակավորապես փակվել էր, հետագայում երթևեկությունը վերականգնվեց:
Խմբավորումներից ոչ մեկն ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել:
Վերջին շրջանում պայթյունները Թուրքիայում հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երբ ականապատ մեքենայի պայթյունից 8 մարդ տուժեց, այդ թվում 5 զինվորական:
2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:






