Վանում թուրքական բանակի զրահապատ տրանսպորտի պայթեցման հետևանքով 6 զինծառայող է զոհվել, 2-ը` տուժել է: Պայթուցիկը տեղադրված է եղել ճամփեզրին, որով ընթանում էր ռազմական տրանսպորտը:
«Վան-Ագրա ճանապարհին ինքնաշեն ռումբի պայթյունի արդյունքում զոհվել է 6 զինծառայող, 2-ը` վիավորվել: Նրանց շտապ հոսպիտալ են տեղափոխել»,-ասվում է ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ:
3 զինծառայող զոհվել է անմիջապես պայթյունի վայրում: Եվս 3-ն` արդեն հիվանդանոցում ստացած վերքերից և վնասվածքներից: Գլխավոր շտաբը հայտնել է, որ պատահարի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, հետախույզ ինքնաթիռ, իսկ ցամաքային ուժերը օդուժի աջակցությամբ գործողություն են իրականացնում զինյալների դեմ:
Մայիսի 19-ին թուրքական Հաքքյարի գավառի Շեմդինլի շրջանում մայիսի 18-ին քուրդ ապստամբները ՔԱԿ-ից պայթեցրել էին Թուրքիայի ԶՈւ ռազմական մեքենան: Պայթյունի արդյունքում զոհվել է 4 զինվորական, 9-ը` վիրավորվել է:






