Facebook-ի բջջային հավելվածը գաղտնալսում է հեռախոսի տիրոջ կենցաղային խոսակցություններն՝ ապագայում ավելի էֆեկտիվ գովազդային արշավներ կազմակերպելու համար:
Համապատասխան բացահայտումն է արել Հարավային Ֆլորիդայի պրոֆեսոր Քելի Բյորնսն, ով նկատել է, որ իր և իր ընկերների օֆլայն-զրույցներից հետո հավելվածն իրեն երբեմն խոսակցություններին մոտ կոնտենտ է ցուցադրում: Բյորնսը ստուգել է կասկածները՝ հատուկ զրուցելով որոշակի թեմաներից ու հետևելով սոցցանցի թարմացումներին, ու իր արդյունքները կրկնվել են:
Սոցցանցի ներկայացուցիչները չեն հերքել հավելվածում նման գործառույթի առկայությունը՝ միայն հայտարարելով, որ այն հայտնվել է դեռևս տարիներ առաջ, օգտագործվում է գովազդային թարգեթինգի համար, ու այն կարելի է անջատել հեռախոսի կարգավորումներում:
Գործառույթը տվյալ պահին ակտիվ է միայն ԱՄՆ-ում:






