2012-ից ի վեր պարենամթերքի առաջին խմբաքանակն է հասցվել կառավարական ուժերի կողմից պաշարված Դերաա սիրիական քաղաքը` այն Դամասկոսի արվարձաններից է: Հունիսի 10-ին քաղաք են ժամանել սննդամթերքով և դեղորայքով բեռնատարները:
Ըստ բնակիչներից մեկի, քաղաքացիների մեծ մասը արդեն չէր սպասում, որ բեռնատարները տեղ կհասնեն, քանի որ այլևս չէր հավատում խոստումներին: Բացի այդ, մարդիկ վախենում են դուրս գալ տներից ու խմբեր կազմել, հայտնում է BBC-ին:
Ըստ Սիրիայում Կարմիր մահիկի ներկայացուցչի, պարենամթերքը պետք է բավականացնի Դերաայի բնակիչներին մոտ մեկ ամիս:
Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ:
Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ:






