AM
4 November 2002 - 14:48 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԻԽԱԻԼ ԿԱՍՅԱՆՈՎԸ

Այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը վարչապետ Միխաիլ Կասյանովի գլխավորությամբ: Նա կհանդիպի Հայաստանի գերագույն ղեկավարության հետ: ՀՀ կառավարությունում կկայանա նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին կհետեւի երկկողմ պայմանագրերի ստորագրումը: Մասնավորապես, նախատեսվում է համաձայնագրի ստորագրում Ռուսաստանի առջեւ Հայաստանի պետպարտքի(101 միլիոն դոլար) կարգավորման մասին: Պայմանագիրը նախատեսում է արարողակարգային հարցեր, եւ պլանավորվում է, որ մինչեւ տարեվերջ կկայանա ունեցվածքային ակտերի փոխանակում: Տվյալ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը կստանա մի շարք հայկական ձեռնարկությունների` Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» ՓԲԸ-ի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ-ի, Երեւանի նյութաբանության ԳՀԻ-ի բաժնետոմսերը: Ռուսաստանի պատվիրակության կազմում են` Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Անատոլի Կվաշնինը, Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վիկտոր Կոմոգորովը, պետքարտուղարը, արտաքին գործերի, ֆինանսների, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարները, Ռուսաստանի կառավարման համակարգերի գործակալության գլխավոր տնօրեն Գենադի Կոզլովը, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը: