Ֆրանսիական France2 հանրային հեռուստաալիքն անդրադարձել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից Եվրո-2016 խաղերի անցկացման հովանավորներին՝ առանձնացնելով ադրբեջանական SOCAR ընկերությանը։
Դեռ 2013-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դարձել է UEFA-ի պաշտոնական հովանավորներից մեկը: Ընկերությունը հովանավորել էր Եվրոպայի ազգային և երիտասարդական մրցաշարերը:
SOCAR-ը նաև ԵՎՐՈ-2016 առաջնության հովանավորն է:
Ինչպես ասվում է France2-ի ռեպորտաժում, ՈւԵՖԱ-ի և նրա 16 հովանավորի միջև համագործակցությունը պետք է լինի ոչ միայն գումարի խնդիր, այլ նաև հենված լինի արժեքների վրա․ «Եվրո 2016-ը և բոլոր հովանավորները հավատարիմ են ՄԱԿ-ի Համաշխարհային կոնվենցիայի 10 սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի աշխատանքին և կոռուպցիային»։
Ահա սկզբունքը, որին հակառակ է գործել ՈւԵՖԱ-ն, ասվում է ռեպորտաժում։ Նշվում է, որ SOCAR-ը ադրբեջանական նավթային ընկերություն է։ Երկիր, որն իրեն ներկայացնում է որպես մոդեռնիզմի և ավանդական արժեքների կրող, որպես կրոնական հանդուժողականության կրող։
Եվա ահա, ինչպես նշվում է, հակառակ կողմը․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին գնահատականով Ադրբեջանը զբաղեցնում է ցանկի ոչ թե առաջին, միջին տեղերը, այլ վերջին՝ 163-րդ հորիզոնականը՝ Լիբիայից առաջ։
Նշվում է, որ Ադրբեջանը քննադատության է ենթարկվել նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որտեղ խորհրդարանականները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ վերջ դնել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներին և խթանել մարդու իրավունքները, գրում է Panorama.am-ը։
Հետաքննող լրագրող Լորան Ռիչարդն ասում է, որ Ադրբեջանի համար Եվրո 2016-ին հովանավորելը շատ կարևոր է, որով փորձում է արտաքին ուղերձներ հղել, որ սա Ադրբեջանն է, իրենք բաց են, սպորտային ոգու մեջ և հարգում են ՄԱԿ-ի բոլոր արժեքները։
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն գործակցում է մի երկրի ընկերության հետ, որը չի հարգում մարդու իրավունքները, սակայն այստեղ, ինչպես ասվում է ռեպորտաժում, ՈւԵՖԱ-ն ոչ մի հակասություն չի տեսնում։
Ռեպորտաժի պատրաստման համար լրագրողները դիմել են ՈւԵՖԱ-ին, որը պատասխանել է․ «ՈւԵՖԱ-ն չի մեկնաբանում աշխարհաքաղաքական հարցեր»։
Հարցեր են ուղղվել նաև SOCAR ընկերությանը, որոնք, սակայն, մնացել են անպատասխան։
Լրագրողը ռեպորտաժի վերջում ասում է․ «SOCAR-ն ունի նավթ, սակայն չունի մամուլի խոսնակ»։
Կարդացեք նաև՝ Կոչ Formula 1-ին՝ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին
Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել Formula 1-ի անցկացման համար






