Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի մոտեցումներին անմիջականորեն ծանոթանալու համար Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբում Ֆրանսիայի նոր ներկայացուցիչ Անրի Ժակոլենին, որն այդ պաշտոնում փոխարինում է Յուգ Պեռնեին: Ժակոլենիի հետ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հակամարտության կարգավորման հարցում վերջին ձեռքբերումները, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղիղ երկխոսության գործընթացի առաջխաղացումը: Շոշափվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են նախագահների անձնական ներկայացուցիչների միջեւ առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա 2002 թվականի նոյեմբերի 14-ին Վիենայում: