AM
25 Հունիս 2016 - 05:09 AMT

Պապի այցի կապակցությամբ մի շարք փողոցներ կփակվեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան եռօրյա այցի կապակցությամբ հունիսի 25-ին Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ:

Ներկայացնում ենք ցանկը ստորև.

08.00-09.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

09.20-10.00 – «Հայոց ցեղասպանության զոհերի» հուշահամալիր – Ծիծեռնակաբերդի խճուղի – Բրազիլիայի հրապարակ – Աթենքի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

18.00-19.00 – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

19.30-20.00 – Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

09.00-21.00 – Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։