Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը 86 մլն դոլար է կորցրել Brexit-ից (ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը) դոլարի հանդեպ ֆունտ ստերլինգի փոխարժեքի անկման պատճառով:
Ինչպես հայտնում է Report-ը, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի վնասը, արտահայտված ֆունտ ստերլինգով, որը 2016թ. առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1 150,7 մլն ֆունտ ստերլինգ, փակման օրից (հունիսի 23) և մինչև հունիսի 24-ի 12:00-ն կազմել է 86 մլն դոլար, հայտնում է Haqqin.az-ը:
Ըստ 2016-ի առաջին եռամսյակի Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի ակտիվների 4,9 տոկոսը տեղաբաշխված է ֆունտ ստերլինգով:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը:






