AM
30 October 2002 - 18:25 AMT

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Տարեվերջին պետք է համաձայնեցվեն 2003 թվականին Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման նոր սակագները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն էհայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, սակագները կորոշվեն երկկողմ միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախարարը նշել է, որ Վրաստանի տարածքով Հայաստանից երկաթուղային փոխադրումների սակագինը միջին հաշվով երկու անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանից, ինչը պայմանավորված է ադրբեջանական ուղղությամբ բեռնափոխադրումների մեծ ծավալներով: Նշենք, որ Վրաստանի տարածքով բեռների փոխադրումը Հայաստանի վրա նստում է 15,8 դոլար 1 տոննայի դիմաց, մինչդեռ Ադրբեջանը վճարում է ընդամենը 8,5 դոլար: Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 2002 թվականին կազմել է մոտ 1,5 միլիոն տոննա: