Այսօր կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի առաջարկ, որը կարող է ընդունելի լինել բոլոր կողմերի համար եւ չի սպառնում մեր ազգային շահերին: Այդ մասին այսօր Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնահարցերին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ընդ որում նախարարը գերադասել է չբացահայտել մանրամասները, քանի որ, նրա խոսքերով, «դա կարող է վնասել գործընթացի հետագա զարգացմանը»: Նա հայտարարել է, որ վերջին 3-4 տարինրի ընթացքում հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց: «Տարածշրջանի անվտանգության տեսակետից կարեւոր գործոն է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հետեւողականության ապահովումը եւ փոքր, սակայն դրական տեղաշարժերի ձեռքբերումը»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: