Բուլղարիայում պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր բուլղարացի գործընկեր Նիկոլայ Սվինարովի հետ կքննարկի Հարավ-Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդման միջոցները: Նախարարները կքննարկեն նաեւ երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները եւ կողմերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Այցի արդյունքներով նախատեսվում է ստորագրել 2002-2003թթ. Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության գերատեսչությունների միջեւ համագործակցության պլանը: